Հայաստանի առավելապես արեւելյան շրջաններում, դեկտեմբերի 4-ին ժամանակ առժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Հանրապետության մնացած շրջաններում օդերեւութաբաններն էական տեղումներ չեն կանխատեսում: Քամին հյուսիս-արեւելյան է՝ 2-7 մ/վրկ.:
ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 4-ին, Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -5-10 ցերեկը՝ 0-3,
Կոտայքում՝ գիշերը՝ -5-10 ցերեկը՝ 0-3,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -5-10 ցերեկը՝ 0-3,
Լոռիում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,
Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10 ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,
Արարատում՝ գիշերը՝ -2+1, Ցերեկը՝ +4+7,
Արմավիրում՝ գիշերը՝ -2+1, Ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10 ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, Ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+1, Ցերեկը՝ +4+7,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4:


























