2014թ.-ի ընթացքում եւս ՎիվաՍել-ՄՏՍ-ըշարունակել է իրականացնել ծածկույթի ընդլայնման եւ ցանցի վերազինման աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում՝ իր ընդարձակ եւ հզոր ցանցի թողունակությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվել են Երեւանում, մարզերի քաղաքներում եւ գյուղական համայնքներում, ինչպես նաեւ հանրապետական նշանակության եւ այլ ավտոճանապարհներին հարող տարածքներում՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն եւ ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով: Ընկերության երկարաժամկետ ծրագիրն է բավարարել առաջիկա տարիներին ծառայությունների սպառման ակնկալվող աճի պահանջները: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն ավելի արդիական եւ նորարարական ծառայություններ մատուցելու նպատակով:

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական անձնակազմնավարտեց Ձորաղբյուր գյուղում (Երեւանի մոտ)հիմնական կայանի տեղադրման եւ անհրաժեշտ սարքավորումներով համալրման աշխատանքները: Նոր հիմնական կայանը կապահովի ավելի հզոր ծածկույթ, ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ եւ առավել մեծ արագություն՝ ինտերնետային/սոցիալական ցանցերից օգտվելիս:

«Ոչինչ այնքան պատվաբեր եւ պարտավորեցնող չէ, որքան վստահությունը: Յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ հոգածությունը հիմնարար արժեք է մեզ համար: Միեւնույն ժամանակ՝ մենք հարգում ենք ազատ ընտրության իրավունքը: Հայաստանի բնակչության մեծամասնությունն ընտրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որովհետեւ ընկերությունն ապացուցել է նորարարության առաջատարի իր կոչումը՝ մատուցելով վստահելի ու որակյալ ձայնային եւ տվյալների փոխանցման  ծառայություններ, եւ ամենակարեւորը՝ապահովելով Հայաստանում ամենաընդարձակ 2G/3G եւ 4G ցանցերը: Բացի այդ,ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է հանրապետության հեռավոր մի շարք տարածքներում ծածկույթի ապահովման հարցում՝ հանդիսանալով այդ տարածքներում բջջային կապի ծառայություններ տրամադրող միակ օպերատորը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը:

Մեկական 2G եւ 3G կայան է տեղադրվելԱխուրյան գյուղում (Շիրակի մարզ), Սարուխան գյուղում (Գեղարքունիքի մարզ), Արմավիր քաղաքում (Արմավիրի մարզ),  Վերին Գոշ գյուղում եւ Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում (Տավուշի մարզ), Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ), Վայք-Սարավան մայրուղու հարեւանությամբ (Վայոց ձորի մարզ), Եղվարդում (Կոտայքի մարզ), Երեւան-Սեւան մայրուղու 10,5 կմ-ի վրա, Երեւան-Աբովյան մայրուղու հարեւանությամբ (Կոտայքի մարզ), ՊռոշյանգյուղիՎանահովիտթաղամասում (Կոտայքի մարզ), Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում(Սյունիքի մարզ), Կոռնիձոր եւ Նորավան գյուղերում (Սյունիքի մարզ):

Բացի այդ, 2G/3G եւս 9 կայան է տեղադրվել Երեւանում (Աճառյան փողոց, Տիգրան Մեծ պողոտա, Ռուբինյանց փողոց, Թբիլիսյան խճուղի՝Երեւանի «Շամպայն գինիների գործարան»-ի հարեւանությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի տարածքում, «Վահագնի» թաղամասում, Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում:

Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը եւս 14 հիմնական կայան կկառուցվի Շամիրամ գյուղում (Արագածոտնի մարզ), Մայիսյան/Ժդանով գյուղերում (Արմավիրի մարզ), Տափերական, Ղուկասավան եւ Նոր Կյուրին գյուղերում (Արարատի մարզ), Գառնի գյուղում (Կոտայքի մարզ), Երեւանի՝ՍասունցիԴավիթ, Շիրակի, Մամիկոնյանց, Գագարին, Կարմիր բլուր եւ Բագրեվանդ (Ավան վարչական շրջան) փողոցներում:

Մինչեւ տարեվերջ 4-րդ սերնդի/LTE եւս 50 բազային կայան կտեղադրվի Երեւան, Վաղարշապատ եւ Արմավիր քաղաքներում: Նշված քաղաքների բնակեցված տարածքների 45%-ից ավելին ապահովված կլինի LTE ծածկույթով:

Երկու շաբաթից կգործարկվեն Շամիրամ (Աշտարակի հարեւանությամբ) եւ Ձորաղբյուր գյուղերում տեղադրված նոր բազային կայանները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի շարժական ամենահզոր ցանցը Հայաստանում՝ բնակչության ավելի քան 99.5%-ին2.5G եւ 3G ցանցերի հասանելիությամբ:

ՄինչեւընթացիկտարեվերջՎիվաՍել-ՄՏՍ-իհիմնականկայաններիընդհանուրթիվըկկազմի 1090, որոնքկներառենավելիքան 2430 բջջայինկայան՝ 2G, 3G եւ 4G տեխնոլոգիաներով:

Ցանցի վերազինման եւ թողունակության բարելավման շարունակականությունն առաջնային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական եւ ռազմավարական հարց է: Որպես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է սակավբնակեցված եւ ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր բնակավայրերում անգամ շարժական կապի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ ապահովելու հարցում: