«Սասուն« ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը կասկածում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է Հայաստանի անվտանգությունն ապահովել:
«Երբ ՌԴ-ն խոսում է Ուկրաինայում պատերազմ սկսելու մասին, ի՞նչ անվտանգություն ապահովելու մասին է խոսքը: Ես շատ եմ վախենում, որ պատմությունը կկրկնվի»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:
Նա հորդորեց ժողովրդին «խելքի գալ» եւ հասկանալ, թե ինչ դժվարին եւ վտանգավոր իրադրության մեջ ենք գտնվում մենք:




























