Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իշխանափոխություն չեն ուզում, այլ իշխանափոխանցում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, ասաց «Սասուն« ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը:

«Այստեղ ժառանգության խնդիր կա, թե ով Ռուսաստանից կստանա թագը, իշխանափոխության մասին խոսք լինել չի կարող ուղղակի: Կարծում եմ, որ եթե եռյակը չփլուզվի, ապա կլինի իշխանափոխանցում: Սպասենք, ժամանակը ցույց կտա»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Երկիրը ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, ըստ Միքայելյանի, կարող է հանել երեք նախագահների հեռացումը:

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, միասին հաղթեցինք պատերազմը, իսկ մյուս երկուսը նախագահներ չեն: Ես մի բան ասեմ` եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես էլ կգնամ նրանց հետ»,- ավելացրեց նա: