Երեխայի ծննդյան միանվագ նպաստի 2014թ.-ի նոյեմբեր ամսվա դիմումների համաձայն նպաստի վճարումը կիրականացվի դեկտեմբերի 5-ից սկսած: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՍԱՊԾ պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանից:

Նշենք, որ 2014թ.-ի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է դեկտեմբերի 3-ից: Հունվար ամսվա համար բանակցություններ են գնում, որ տոնական օրերին վճարվի կենսաթոշակը: