Ազատության հրապարակում ընթացող Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը, որը կազմակերպիչներն անվանում են քաղաքացիական հավաք, սահուն կերպով վերաճեց պոեզիայի ժամի։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընթերցվել են հայ պոետների՝ հայրենիքի նկատմամբ ժողովրդի անհուն սիրուն նվիրված բանաստեղծություններ։ Լիրիկական շեղումից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղորդեց, որ մոտ օրերս նա եւ իր համախոհները նույնական քաղաքացիական հավաքներ կանցկացնեն Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում։ Սրանով էլ Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների քաղաքացիական հավաքն ավարտվեց։




























