Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























