Երիտասարդ մորը կանիբալիզմի մեջ են մեղադրել, երբ հիվանդանոցում նրան բռնեցրել են երեխայի ձեռքը կծելիս։ Նորածինն այժմ լուրջ բուժում պետք է անցնի։
Մեղադրյալն ու նորածինը գտնվել են Չինաստանի հիվանդանոցներից մեկում։ 24-ամյա Լի Ժենգույան ատամները խրել է երեխայի ձեռքի մեջ, բարեբախտաբար բուժքույրերից մեկը նկատել է եւ իսկույն տագնապ բարձրացրել։
Քույրը փորձել է խլել երեխային մարդակեր մոր ձեռքից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է երեխային նրան տալ։ Երբ կնոջը հանգստացնող են տվել, երեխային հաջողվել է վերցնել։ Փոքրիկին տեղափոխել են առանձին հիվանդասենյակ, որտեղ բժիշկների հսկողության տակ է։ Այժմ նրանք փորձում են վերականգնել երեխայի վնասված հյուսվածքները, փոխանցում է FedPost-ը։
Հաղորդվում է, որ կինը փողոցում էր ապրում, քանի որ սկեսուրը վռնդել էր տնից, չնայած որ այդ ժամանակ Լին արդեն հղի էր։
Ենթադրվում է, որ նա փողոցում մնացել է մի քանի շաբաթ, մինչեւ որ եկել է ծննդաբերության ժամանակը։
Որոշ ենթադրությունների համաձայն՝ կինը կարող էր երեխային իր դժբախտությունների պատճառ համարել եւ նրա հանդեպ ագրեսիա դրսեւորել։
Մեղադրյալը հոգեբուժական փորձաքննություն կանցնի։




























