Բելգիայի ներկայիս թագավոր Ֆիլիպի հորեղբոր այրի կինը՝ թագուհի Ֆաբիոլան, մահացել է ուրբաթ երեկոյան՝ 87 տարեկան հասակում:
Բելգիացիների թագավոր Բոդուենի (վախճանվել է 1993թ.) կինը մահացել է Բրյուսելի հյուսիսի Սթեյվենբերգ ամրոցում: Վերջին շաբաթներին նա շատ էր թուլացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Վերջին անգամ թագուհին հանրությանը երեւացել էր 2013 թ. հուլիսի 31-ին՝ ամուսնու մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ:
Ֆաբիոլա դե Մորա-Արագոնը կաթոլիկ էր, իսպանացի ազնվական եւ կրթությամբ բուժքույր, նա 1960 թ. դեկտեմբերի 15-ին ամուսնացել էր Բոդուենի հետ եւ դարձել բելգիացիների հինգերորդ թագուհին: Նրանք երեխաներ չէին ունեցել, եւ 1993 թ. Բոդուենի մահից հետո գահը ժառանգել էր նրա եղբայր Ալբերտը։




























