Տղամարդը դանակով հարձակվել է Միչիգան նահանգի Amtrak գնացքի ուղեւորների վրա: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ի երեկոյան:
«Աղբյուրները հայտնում են, որ կասկածյալը Amtrak ընկերության գնացքի ուղեւորներին դանակահարել է Նայլսում», — ասվում է Twitter-ում WSBT-ի էջի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Daily Mail-ը վկայակոչելով՝«lenta.ru»-ն հայտնում է, որ տղամարդը վիրավորել է ուղեկցորդի եւ երեք ուղեւորի, երբ գնացքը մոտեցել է Նայլս քաղաքին: Ուղեկցորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մյուս տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան:
Տղամարդը ձերբակալվել է, նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն:




























