Ամերիկյան Քլիվլենդ նահանգում 12-ամյա Թամիր Ռայսի ընտանիքը դատի է տվել ոստիկանության երկու աշխատակիցների, որոնք մասնակցել են երեխայի սպանությանը։

Հայցն ուղղված է երկու իրավապահների՝ տղային կրակած 26-ամյա Տիմոտի Լեմանի, եւ 46-ամյա Ֆրենկ Գամբեկի դեմ, ով այդ ժամանակ ոստիկանական մեքենայի ղեկին էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Reuters-ը։

Դեպքը կատարվել էր նոյեմբերի 22-ին մանկական հրապարակներից մեկում։ Ոստիկանները, երեխայի ձեռքի խաղալիք ատրճանակը շփոթելով իսկականի հետ, երկու անգամ կրակել էին տղային։

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անչափահասի սպանությունը տեսագրվել է