Չինաստանում կալանավորվել է Կոմկուսի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Չժոու Յունկանը, որին նաեւ հեռացրել են կուսակցության շարքերից։
Որոշումն ընդունվել է կուսակցության քաղբյուրոյի հատուկ նիստում, որը կայացել էր դեկտեմբերի 5-ի երեկոյան։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Չժոու Յունկանը մեղադրվում է քաղաքական եւ կոնֆիդենցիալ կարգուկանոնը խախտելու մեջ։
Պաշտոնյան չարաշահել է դիրքը, որպեսզի օգնի ընկերներին, հարազատներին, սիրուհիներին։
Քաղբյուրոն լսել է Չժոու Յունկանի թույլ տված խախտումների մասին զեկույցը եւ փաստաթղթերը փոխանցել իրավապահներին։
Չժոու Յունկանը 90-ականներին ղեկավարում էր Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան։ Այսօրվա դրությամբ նա ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի հանդեպ քննություն է սկսվել։
Նա կասկածվում է քաղբյուրոյի նախկին անդամ Բո Սիլային աջակցելու մեջ, որը 2013թ. ցմահ ազատազրկման էր դատապարտվել։




























