Մոսկվայում դեկտեմբերի 5-սպանված ընտանիքի անդամներից երկուսը Բոտկինի հիվանդանոցում էին աշխատում, «Ինտերֆաքսին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Հիշեցնենք, դանակի հարվածների հետքերով չորս մարդու մարմինները գտնվել էին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայի Նագատինի փողոցի բնակարանում։
Մոսկվայում դանակահարել են ընտանիքի 4 անդամներին
Մահացած 52-ամյա կինը հաշվապահ էր Բոտկինի անվան հիվանդանոցում, նրա 28-ամյա որդին բուժեղբայր էր նույն հիվանդանոցում։ Բացի այդ, բնակարանում հայտնաբերվել են կնոջ 50-ամյա ամուսնու 76-ամյա թոշակառուի մարմինները։ Մարդիկ զոհվել էին դանակի բազմաթիվ հարվածներից։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր, որ մարդասպանները փորձել են թաքցնել հանցագործության հետքերը։ Նրանք գազը բաց էին թողել՝ հույսով, որ պայթյուն եւ հրդեհ տեղի կունենա։
Քննության վարկածով՝ ընտանիքը բարեկեցիկ էր, եւ սպանությունը կարող էր ծանոթներից մեկը կատարել՝ թալանելու նպատակով։




























