Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման սահմանման հարցում քաղաքական եւ իրավական ասպեկտները պետք է զուգահեռ ընթանան: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Հայոց ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով քննարկումների ժամանակ հայարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մենք ոչ միայն կյանքեր ենք կորցրել: «Դա մի ամբողջ հայրենիքի, քաղաքակրթության, մշակույթի սպանություն էր», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարի կարծիքով, պայքարը պետք է տարվի բոլոր ճակատներում՝ քաղաքական, իրավական եւ այլ ճակատներում: «Յուրաքանչյուր հայկական ընտանիքի իրավունքները պետք է վերականգնվեն», - ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:




























