Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ քաղաքականության պայմաններում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար անվտանգության տարր է պարունակում։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Բանակցության երևանյան կենտրոնի կազմակերպած «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով ասուլիսում հայտարարել է ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։
ՀՀ իշխանությունները, ընդգծել է նա, քանիցս նշել են, որ Ցեղասպանության հարցում բոլոր հայերը պահանջատեր են. «Հայոց ցեղասպանության փաստն անհերքելի է ոչ միայն մեզ, այլեւ միջազգային հանրության համար»,- նշել է Արսեն Ավագյանը։
Այսօր, ըստ նրա, գործ ունենք Ցեղասպանության «խելացի ժխտման» քաղաքականություն վարող Թուրքիայի հետ։ Թուրքիան ասում է՝ եկեք միասին քննարկենք խնդիրը։ Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Թուրքիան պատրաստ է դեմ առ դեմ կանգնել պատմությանը։ Սակայն թուրքական կողմի հիմնական նպատակն այն է, որ խնդիրը հանի միջագային օրակարգից», - ասել է ԱԳՆ աշխատակիցը։
2015թ.-ից հետո, հավելել է նա, Հայոց ցեղասպանությանճանաչման խնդիրը չի դադարի գոյություն ունենալ։ «Եվ մենք պատրաստ ենք մեր ունեցած փաստաթղթերը ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններ», - ասել է Ավագյանը։




























