Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը մեկնաբանել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իբրեւ թե ադրբեջանցի գերիների շուրջ օրերս հնչած հայտարարությունը:

«Այս տեղեկատվությունը մեղմ ասած չի համապատախանում իրականությանը», - հակիրճ հայտարարեց գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արեմն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական նույնանուն պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովի հայտարարությունը: Մասնավորապես, ադրբեջանցի պետպաշտոնյան հայտարարել է, որ «Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում 34 ադրբեջանցի է պահվում»:

 «Ես ոչ մի հիմք չունեմ հավատալու ադրբեջանական պետական հանձնաժողողի ներկայացուցչի հայտարարություններին, քանի որ ադրբեջանական կողմը շատ տարիների ընթացքում շրջանառում է անհեթեթ թվեր: Ամեն անգամ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ինչ-որ թվեր են բարձրաձայնում, փաստերով չամրագրված բարձրագոչ հայտարարություններ անում», - նշեց Արմեն Կարապետյանը:

Միաժամանակ, Կապրիելյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է  շփում հաստատել անհայտ կորածների որոնումնրով հարցով: «Նրանք համագործակցելու ցանկություն չեն հայտնել: Սակայն մի բան է քաղաքական հայտարարությունը, միանգամայն այլ՝ մարդկանց ճակատագրերում հստակություն մտցնելուն ուղղված իրական աշխատանքը»: