Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:40-ի դրությամբ, Մարտունիի, Սեւանի, Ապարանի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Իջեւանի, Արագածի, Կոտայքի, Աշոցքի, Տավուշի եւ Նոյեմբերյանի ճանապարհներին՝ մառախուղ:

Ստեփանավանում տեղում է առատ, Լոռիի եւ Թումանյանի տարածաշրջաններում՝ թույլ ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: