Ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի գործողություններին ԵՄ պատասխան միջոցառումները ճիշտ են եղել: Նման տեսակետ է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Die Welt-ւ:

«Ես համարում եմ, որ ընդհանուր եվրոպական արձագանքը Ռուսաստանի գործողություններին ճիշտ էին»,-հայտարարել է նա՝ նշելով, որ չի կարելի անհտեւանք թողնել այն, որ Մոսկվան «խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որն ամրագրված է 1994-ի բուդեպեշտյան հուշագրով»:

Միաժամանակ, Մերկելը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը մի շարք խնդիրներ կստեղծի եւս երկու պետությունների՝ Մոլդովայի եւ Վրաստանի համար, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են կնքել: Նա հիշեցրել է Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ղրիմի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին:

«Ռուսաստանը փորձում է Արեւմտյան Բալկանների մի շարք երկրների դնել տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ»,-հավելել է Մերկելը, հաղորդում է Lenta-ն:

Նոյեմբերի  վերջին Մերկելը հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անհրաժետ են այքան ժամանակ, մինչեւ Մոսկվայի ջանքերը ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում զգալի դառնան: Նրա խոսքով՝ թեեւ այդ սահմանափակումները վնասում են եւ Ռուսաստանի, եւ Գերմանիայի տնտեսություններին, դրանցից հրաժարվելը ժամանակավրեպ է: