Թայվանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը կայացել է Թայբեյում: Երկուշաբթի այն իր առաջին նիստը կանցկացնի նոր վարչապետի նախագահությամբ:

Նոր վարչապետը 66-ամյա Մաո Չժիգոն է, որը նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթ խնդիրը 2015թ. բյուջեի հաստատումն է լինելու, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կառավարության նախկին վարչապետ Ցզյան Իխուան հրաժարական էր տվել նոեմբերի 29-ին՝ իշխող կուսակցության պարտությունից հետո: Ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել ընդդիմադիր Դեմոկրատական առաջադեմ կուսակցությունը: