Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը մտադիր է ՏԿՆ-ն եւ դրա կառույցները տեղափոխել Դավթաշեն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նախօրեին Միգրացիոն պետական ծառայությունում աշխատակիցների հետ հանդիպմանը նա հայտնել է առաջիկա 8-9 ամիսների ընթացքում ծառայությունը ԱԻՆ տեղակայման շենք տեղափոխելու մասին: Դավթաշենում գտնվող ԱԻՆ շենք կտեղափոխվի նաեւ ՏԿՆ-ն: Այս բոլոր հիմնարկությունները Արմեն Երիցյանը պատրաստվում է տեղավորել նոր կառուցվելիք շենքում:




























