Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա քաղաքներ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե այցի շրջանակում Երեւանի քաղաքապետը կունենա մի շարք հանդիպումներ: