Նավթի գների անկման պատճառով BP-ն մտադիր է սառեցնել նախագծերն ու կրճատել աշխատակիցներին, գրում է The Sunday Times-ը: Ինչպես նշում է թերթը, դա վկայում է այն մասին, թե ինչպես են նավթային գներն անդրադառնում շուկայի խաղացողների վրա: Ամառվանից Brent տեսակի նավթի գինը նվազել է 35%-ով, եւ անցած շաբաթվա վերջին գնանշվում էր 68 դոլարի մակարդակում, հիշեցնում է պարբերականը, հայտնում է Gazeta-ն:

The Guardian-ը գրում է, որ BP-ն անձնակազմի գլոբալ կրճատման շրջանակներում կհայտարարի Լոնդոնի, Սանբերիի, Աբերդինի գրասենյակներում հարյուրավոր աշխատատեղերի կրճատման մասին: Ամբողջ աշխարհում ընկերությունում հաշվվում  է 84 հազար աշխատակից, որոնցից 15 հազարը՝ Մեծ Բրիտանիայից: Կիրակի երեկոյան ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից, սակայն ընկերության ֆինանսական տնօրեն Բրայան Հիլվարին Sunday Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ աշխատակիիցների ընդհանուր թվաքանակը կկրճատվի երկրաբանական հետախուզության, նավթավերամշակման եւ կորպորատիվ հատվածում:

Ինչպես նշում է The Guardian, BP-ի մրցակիցները, այդ թվում՝ Shell, CheBPon եւ Statoil ընկերություններն արդեն հայտարարել են անձնակազմի զգալի կրճատումների մասին: