ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ հանդիպում չեն անկացրել:
«Ցավում եմ, որ արտգործնախարարներին չհաջողվեց հանդիպել ԵԱՀԿ-ի շրջանակներում: Երկխոսությունը խաղաղ գործընթացի անհրաժեշտ մասն է», - Ջեյմս Ուորլիքը գրել է իր միկրոբլոգում:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստերը կայացել են դեկտեմբերի 4-5-ին՝ Բազելում: Մինչեւ տարվա վերջ ծրագրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երեւան եւ Բաքու:



























