Հայաստանում դեկտեմբերի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւելյան է՝ 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, արեւելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է  առավելապես առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +3+5, վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում.  գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,

Կոտայքում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,

Գեղարքունիքում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6, 

Լոռիում.  գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,

Տավուշում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+17,  

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6,    

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+11,

Արարատում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,

Արմավիրում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12, 

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,      

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+20,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+14,  

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+14: