Դեկտեմբերի 8-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված  Լուսինե Դ.-ն, 1980 թ. ծնված Կարեն Ս.-ն, 2005 թ. ծնված Մհեր Ս.-ն եւ 2003 թ. ծնված Մելինե Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, պահածոյացված խավիար ուտելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: