Հայաստանի խորհրդարանը կհամաձայնեցնի անհրաժեշտ փաստաթղթի տեքստը: Այս մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինագծի ճակատագրի վերաբերյալ հարցին, որն առնչվում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների ցեղասպանության դատապարտմանը:
«Տեքստը պետք է այնպիսին լինի, որ միաձայն ընդունվի: Նման բնույթի փաստաթղթերի դեպքում այլ կերպ լինել չի կարող: Այդ պատճառով այն պետք է այնպիսի տեսք ունենա, որ ստորագրեն բոլոր պատգամավորները: Սրանից ելնելով՝ մեր առաջարկն ընդունվեց օրինագծի հեղինակի կողմից», - նշել է Սահակյանը:




























