Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հերթական դիվերսիոն գործողությունն է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի առնվազն 5-7 զոհ:




























