ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում երկկողմանի երթեւեկելի է դարձել քարաթափման արդյունքում միակողմանի փակված Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի - Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ` «Արեւիկ» ցուցանակի մոտակայքում ժայռաբեկոր է ընկել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: