Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակի կամրջի մոտ` «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 համարանիշի (վարորդ` 23-ամյա Ի. Ա.) եւ «Կիա» մակնիշի 417 LD 61 համարանիշի (վարորդ` 26-ամյա Ա.Պ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին:
Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ մասամբ՝ սրահը:




























