Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից դեպի Ղշլաղ գյուղ տանող ավտոճանապարհին ծառը քամուց շրջվել է` երթեւեկությունը դարձնելով երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1բ հասցեի մոտակայքում ծառը ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված` այն դարձնելով անանցանելի:
Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից:




























