Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 11/2 հասցեի դիմաց, դեկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, իրար են բախվել «ԲՄՎ»  եւ  «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: