Վարդենիսի Լեռնագործների փողոցում, դեկտեմբերի 7-ին, ժամը 00.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճանապարհի եզրին կայանած «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21099» -ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: