Սեւան-Ճամբարակ ճանապարհի 46-րդ կմ-ին, դեկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5321 53»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, սահքի վիճակում 30 մ կողաշրջված առաջ ընթանալուց հետո դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ճանապարհի ձախակողմյան ձյունածածկ հատվածը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: