Գյումրիի Ա. Մանուկյան փողոցի սկզբնամասում, դեկտեմբերի 8-ին, ժամը 2.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել գովազդային վահանակի սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի  հետեւանքով ուղեւորուհին   մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: