Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմն ունի առնվազն 5-7 զոհ:
Հակառակորդի կրակոցից զոհված Գարիկը Գեղարքունիքի մարզից է



























