Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, 47-ամյա Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան եւ պատվիրել վարել Նար-Դոսի փողոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճանապարհին գնումներ կատարելու համար եւ ուղեվարձի հետ գումարը վճարելու խոստումով Հայկն իրենից վերցրել է 5.000 դրամ, հետո պատվիրել է վարել Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ, որտեղ իր հետ զրուցելիս վարորդի կողմի դռան գրպանից գողացել է դրամապանակը, հետո խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով` ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է նշված շենք եւ չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հայկը 41-ամյա Հայկ Գ.-ն է, որը դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին, եւ տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված դրամապանակը:
Կատարվում է քննություն:




























