ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլը այցելել է Բաղդադ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այցի ծրագրում նախատեսվում է Իրաքի վարչապետի եւ երկրում գտնվող ամերիկացի զինվորականների հետ հանդիպում:

Ավելի վաղ, Քուվեյթ կատարած այցի շրջանակներում Հեյգելը հայտարարել էր, որ «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածների շնորհիվ իրաքյան զինվորականներին իսլամիստների դեմ պայքարում նոր ազդակ է հաղորդվել: Այդուհանդերձ, նա ընգծել է, որ ԻԼԻՊ-ը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել: