Հայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Քամին հարավ-արեւմտյան է՝ 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կնվազի 2-3 աստիճանով:
ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+4,
Կոտայքում. գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+4,
Գեղարքունիքում. գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+4,
Լոռիում. գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+10,
Տավուշում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+9,
Արարատում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+4,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+15,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+11,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +7+11:




























