Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը պատրաստվում է երկրպագուներին սուրբծննդյան նվեր մատուցել՝ «Հարրի Փոթեր» գրքաշարի հերոսների մասին 12 նոր պատմություն հրապարակել:
The Hollywood Reporter Russia-ն հայտնում է, որ պատմությունները հավանաբար նվիրված կլինեն Դրակո Մալֆոյին եւ Ֆլորիան Ֆորտեսքյուին՝ խաչմերուկին գտնվող սրճարանատիրոջը: Պատմությունները կհրապարակվեն ամեն օր՝ pottermore.com կայքում, դեկտեմբերի 12 –ից սկսած:
Ռոուլինգն ավելի վաղ էլ էր ընթերցողներին ուրախացրել նման նյութերով: Հոկտեմբերին նա «Հարրի Փոթերի» երկրպագուներին պատմել էր նախկին պրոֆեսոր Հոգվարթսի եւ Մոգության նախարարության անդամ Դոլորես Ամբրիջի պատմությունը:
Հիշեցնենք, «Հարրի Փոթերի» սփին-օֆֆը՝ «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» վերնագրով, լույս կտեսնի 2016թ. նոյեմբերի 17-ին:



























