Այսօր հերթական անգամ Ազգային ժողովում կոպտորեն խախտվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի պահանջը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սույն թվականի հունիսի 11-ի նմանօրինակ աղմկոտ դեպքից հետո կարծիք էի հայտնել, թե ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովին Հայաստանում «persona non grata» հայտարարելու հարցը:

Այսօրվա դեպքը ստիպում է խորհել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՛ն «persona non grata» հայտարարելու մասին»,- նշել է պատգամավորը: