«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրները հնարավոր են համարում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկայում բարձր պաշտոն ստանա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ քաղաքում զգում է Ղուկասյանի աջակցության կարիքը:
Հանրապետական վերնախավում, սակայն, առայժմ չեն կողմնորոշվում, թե կոնկրետ ի՞նչ գործ տան Վարդան Ղուկասյանին, ով հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ: Հնարավոր տարբերակներից մեկը Շիրակի մարզի հարկայինի պետն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում