Երեանում այսօր՝ դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան, ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը:

Նա նշեց, որ այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հետազոտվում է, մանրամասներ չի կարող հայտնել: Ազատամարտիկը միայն փոխանցեց, որ դեպքը եղել է իր տան մոտ, 4 դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին: