ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու եւ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հրավերներով` 2014 թ. դեկտեմբերի 7-9-ը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մարդը, մշակույթը եւ աշխարհը» խորագրով միջազգային մշակութային համաժողովին, Պետական Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի, ինչպես նաեւ Միխայիլ Պիոտրով¬սկու ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին:
«Մարդը, մշակույթը եւ աշխարհը» խորագրով միջազգային համաժողովի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, Ալեքսանդրյան պալատում, որին մասնակցել է 40 երկրի՝ 6800 պատվիրակ, այդ թվում՝ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, քաղաքապետեր, մշակութային հիմնադրամների եւ կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ եւ փորձագետներ: Համաժողովին ներկա էին ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, ՌԴ-ում «Մշակույթի տարվա» կազմկո¬մի¬տեի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գո¬լոդեցը, ՌԴ Նախագահի խորհրդական Վրադիմիր Տոլստոյը, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Համաժողովն անցկացվում էր 14 սեկցիայով, այդ թվում՝ «Մշակութային քաղաքականություն», «Թատրոն», «Թանգարանները եւ երկրագիտությունը», «Լեզուն եւ գրականությունը», «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը»: Վերջինիս մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Դեկտեմբերի 7-ին, Պետական Էրմիտաժի Հորդանանյան սրահում՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է նաեւ Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի հոբելյանական հանդիսությանը, որի ժամանակ հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները:
Համաժողովի շրջանակում՝ դեկտեմբերի 8-ին, Սանկտ-Պետերբուրգի Ֆաբերժե թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եւ ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին ստորագրել են «ՀՀ մշակույթի նախարա¬րության եւ ՌԴ մշակույթի նախա-րա¬րության միջեւ 2015 թ. մշակութային համա¬գոր¬ծակցության մասին» աշխա¬տանային ծրագիրը, որը ներառում է 2015 թ. Ռուսաստանում եւ Հայաստանում իրականացվող թանգարանային հիմնական նախագծերը, ինչպես նաեւ երաժշտարվեստի, թատերարվեստի եւ կինոյի ոլորտներում իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Նույն օրը, Էրմիտաժում՝ նախարար Հ. Պողոսյանին եւ համաժողովի մասնակից մյուս երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՌԴ Նախագահ Վ. Պուտինը:
Համաժողովի փակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Մարիինյան թատրոնում, որն ավարտվել է «Ապոլլոն» բալետի ցուցադրությունով:
Սանկտ-Պետերբուրգ գործուղման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է Էրմիտաժի հարակից հրապա¬րա¬կում կազմակերպված՝ Էրմիտաժի պատմությանը նվիրված 3D բեմականացված ցուցա¬դրությանը, այցելել Ֆաբերժեի թանգարան, Մարիինյան թատրոնում ունկնդրել է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարած «Բելա» օպերային ներկայացման համերգային կատարումը:




























