Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, ՔՀԳՎ եւ Իջեւանի բաժնի ծառայողների կողմից Երեւան քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ հայտնաբերվել եւ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Էդգար Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 18-ից ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի, 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի եւ 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի մեղադրանքներով:




























