Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 9-ին, ժամը 10.05-ին, իր տնից բերման են ենթարկել 44-ամյա Ալիկ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:




























