Եթե ոտնձգություններ են լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ տեղյակ չէ ազատամարտիկներին ծեծելու դեպքերից: «Առաջին հերթին ազատամարտիկները պետք է անձնական օրինակ հանդիսանան հասարակության մեջ: Եթե ոտնձգություններ են լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք պարզել»,-ասաց նախարարը:
Նշենք, որ վերջին երկու օրերին Երեւանում ծեծի են ենթարկել ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանին, Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին:




























