Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եթե նախկինում լինում էին կրակոցների առնվազն 30-50 դրվագներ եւ օգտագործում էին մինչեւ 1000 փամփուշտ, այսօր փամփուշտների թիվը 3000-6000-ի է հասնում: Ես բազմիցս եմ ասել, որ մենք միայն պատասխանում ենք կանոնավոր դիպուկահարների կրակոցներին: Եթե լինում են սադրանքներ, մենք ձգտում ենք ոչ միայն չպաշտպանվել, այլեւ կանխել»,- ասաց նախարարը: