Ազատամարտիկների հետ կապված դեպքերով ոստիկանաությունը ընդամենը մեկ ահազանգ է ստացել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Սուրեն Սարգսյանի հետ կապված ահազանգն ստացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնում, օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, աշխատում է:
Մյուս ազատամարտիկների՝ Մանվել Եղիազարյանի եւ Ռազիկ Պետրոսյանի դեպքերի հետ կապված ոստիկանությունը ահազանգ չի ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան, ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սուրեն Սարգսյանը:
Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հետազոտվում է, մանրամասներ չի կարող հայտնել: Ազատամարտիկը միայն փոխանցել է, որ դեպքը եղել է իր տան մոտ, 4 դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին:




























