Մարտունի-Վարդենիս ճանապարհի 3-րդ կ/մ-ին, դեկտեմբերի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ  «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները   եւ «Մոսկվիչ»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: