Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաեւ Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա. 12 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: